Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Կասկածյալների մեջ են

Կասկածյալների մեջ են
30.05.2012 | 09:36

Կապված պայմանավորված խաղերի հետ` ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է պատժել իտալական ակումբներին` մեկուսացնելով նրանց եվրագավաթների խաղարկություններից: Ամենամեծ կասկածները բաժին են հասնում «Լացիոյին» ու «Ուդինեզեին»: Կա և առաջին փաստացի տուժողը: Դա ներկայումս ռուսական «Զենիթի» կազմում հանդես եկող Դոմենիկո Կրիշիտոն է, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Ջենովայում», որն էլ անցած տարվա գարնանային հանդիպմանը 4:2 հաշվով պարտվել է «Լացիոյին»: Սկանդալի պատճառով պաշտպանն այդպես էլ չհայտնվեց Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող ազգային հավաքականի կազմ, իսկ հիմա էլ նրա գլխավերևում կախվել է կես տարով որակազրկվելու վտանգը:
Ինչ վերաբերում է «Ուդինեզեին», նշանառության տակ է առնվել նրա հանդիպումը «Լեչեի» հետ: Կասկածյալների մեջ է և Թուրինի «Յուվենտուսը»:
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել երկրի առաջնությունը, վերջնականապես պարզել ինչն ինչոց է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ